«Իսլամական պետություն» խմբավորման կողմից գերեվարված թուրքերն ազատ են արձակվել. Դավութօղլու
«Իսլամական պետություն» խմբավորման կողմից գերեվարված թուրքերն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուիի կատարած հայտարարությանը:
Դավութօղլուն նշել է, որ ետ վերադարձած Թուրքիայի քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Փոխանցվում է, որ հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել էին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը, և առաքելության 49 անդամներն ու նրանց ընտանիքները, այդ թվում՝ երեք երեխա, գերության մեջ էին հայտնվել:
Նշենք, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ստեղծվել է 2003 թ Իրաքում: