Բուլղարիայի նախագահը կժամանի Ադրբեջան
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիևը ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ Բուլղարիայի նախագահին Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում դիմավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը և այլ պաշտոնատար անձինք: