«Հարավային գազային միջանցք»-ը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք»-ը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Ալիևը նշել է, որ Բուլղարիան Ադրբեջանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում:
«Ուրախ եմ, որ Բուլղարիան մասնակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին: Դա կարևոր նախագիծ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար: Ադրբեջանը կարող է բնական գազ առաքել Բուլղարիա, իսկ հետագայում՝ Բուլղարիայի տարածքից այլ երկրներ»,-հայտարարել է Ալիևը: