Ադրբեջանը կստանա "Kasırğa T-300" ռեակտիվ համակարգերի դիվիզիոն
Այս տարվա ընթացքում Ադրբեջանը կստանա "Kasırğa T-300" համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիվիզիոն: Այս մասին հայտնում է Oxu.az-ը՝ հղում անելով թուրքական "Roketsan" ընկերության ղեկավար Էյուբ Քափթանին:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի պատվիրած "Kasırğa T-300" ռեակտիվ համակարգերի դիվիզիոնը (կազմված է 4 համալիրից) կփոխադրվի մինչև տարեվերջ:
Նշվում է, որ "Kasırga Т-300"-ի հեռահարությունը կազմում է 150 կմ: