Հունաստանի վարչապետը կժամանի Ադրբեջան
Այօսր՝ սեպտեմբերի 20-ին, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը կժամանի Բաքու մասնակցելու՝ «Դարի պայմանագրի» 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ այցի շրջանակներում Հունաստանի վարչապետը պլանավորում է հանդիպել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:
Նշվում է, որ պատվիրակության կազմում են նաև շրջակա միջավայրի նախարար Յանիս Մանիատիսը և կառավարության մամլո քարտուղար Սոֆիա Վուլտեպսին: