Այսօր դերասանուհի Սոֆի Լորենի ծննդյան օրն է
Սոֆիա Լորեն (իտալերեն՝ Sophia Loren; իսկական անունը՝ Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), ծնված՝ 20 սեպտեբերի 1934, Հռոմ), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961), Վենետիկի (1958, 1998), Մոսկվայի (1965, 1997), Բեռլինի (1994) կինոփառատոնների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։
Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։
Հետաքրքիր փաստեր
2007 թ 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ “Pirelli” օրացույցի համար։ Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են “թևավոր” Իտալիայում, օրինակ՝ “Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին”։
Արքեպիսկոպոս Գենուին մի առթիվ կատակել է. “Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել”։
1982 թ.-ին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար։
Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկոու շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։
Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն։
Դերասանուհին նաև գրում է։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա “Հուշերի բաղադրատոմսը” երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել է նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թ.-ին ծնվել է առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսորէ։