Թուրքիայի իշխանությունները բացել են սահմանը երեք հազար սիրիացի փախստականների համար
Թուրքիայի իշխանությունները բացել են սահմանը երեք հազար սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը:
Սիրիայի տարածքում ԻՊ ուժայինների և սիրիական ժողովրդավարական միություն կուսակցության անդամ քրդերի միջև մի քանի օր առաջ սկսված անդադար կրակոցների արդյունքում մոտ երեք հազար փախստական է հայտնվել թուրքական սահմանում: Սակայն սահմանապաները նրանց ետ են մղել, չնայած այն բանին, որ ապահովել են նրանց անվտանգությունը զրահատեխնիկայի միջոցով:
Նախնական տվյալներով` սիրիացիներին կացարան կտան Շանլիուրֆա գավառի մոտակա Օյլում գյուղի դպրոցներից մեկում: