Ի՞նչ նպատակներ է հետապնդում Մոսկվայի քաղաքապետի այցն Ադրբեջան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առաջիկա օրերին նախատեսում է այցելել Ադրբեջան: Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին`քաղաքապետը Բաքու կժամանի մեծ պատվիրակությունով, որի կազմի մեջ կլինեն քաղաքապետի տեղակալները և համայքների ղեկավարները:
Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել փոխգործակցության և համագործակցության հարցեր՝ կապված Ադրբեջանի և Մոսկվայի հետ: Կողմերի՝ Մոսկվայի կառավարության և Ադրբեջանի միջև կստորագրվի նաև հուշագիր:
Այցի շրջանակներում նաև նախատեսվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կընդունի Մոսկվայի քաղաքապետին: