Ֆրանսիայի նախագահը Քսենիա Սոբչակին առանձնազրույցի է հրավիրել
Երևում է Քսենիա Սոբչակը շուտով երևացող ֆիգուր կդառնա միջազգային քաղաքական ասպարեզում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղորդավարուհուն առանձնազրույցի է հրավիրել:
Սոբչակը հավատարիմ է մնացել իր սարկազմին և թվիթերում գրել.
«Նստած եմ Ֆրանսիայի դեսպանի նստավայրում: Ֆրանսիայի նախագահ Օլանդն ինձ հանդիպման է հրավիրել: Մեծ պատիվ է: Արդեն կես ժամ է ինչ Օլադին ենք սպասում: Պուտինն Օլանդի հետ հանդիպումից 1 ժամ ուշացել է: Մի խոսքով, ինչ ուզում ես՝ արա, ամեն ինչում Պուտինն է մեղավոր»:
Սոբչակը չի նշել, թե ինչի մասին են զրուցել Ֆրանսիայի նախագահի հետ: