Մենք միասին շարժվում ենք դեպի պայծառ ապագա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքու մեկնելուց առաջ Անկարայում հայտարարել է, որ այն պահից, երբ TANAP նախագիծը օրակարգում հայտնվեց, լուրջ փոփոխություններ տեղի ունեցան Եվրասիայի էներգետիկ քաղաքականության մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Դավութօղլուն նշել է, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» նշանաբանի համաձայն` Թուրքիայի վարչապետի պաշտոնում նա իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան:
«Մենք միասին շարժվում ենք դեպի պայծառ ապագա: Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերը զգալիորեն փոխել են Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ քարտեզները»,-հայտարարել է Դավութօղլուն: