Նիկ Քենոնը երկու միլիոն դոլար արժողությամբ կոշիկ է կրել (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի դերասան և ռեփեր Նիկ Քենոնը հաճախ է նախընտրում օրիգինալ հանդերձանքով հանդես գալ: Սակայն "America's Got Talent" հաղորդաշարի հերթական եթերաշրջանի եզրափակիչ փուլում հաղորդավար Քենոնը գերազանցել է ինքն իրեն: Գրում է Popcornnews.ru-ն:
Դերասանն այս անգամ կրել է երկու միլիոն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ կոշիկը և պարծեցել, որ յուրաքանչյուր ոտքի համար մեկ միլիոն դոլար է վճարել: Թոմ Ֆորդ Բրենդի այդ կոշիկները զարդարված են 14 հազար ադամանդով` 340 կարատանի:
Այդ գլուխգործոցի հեղինակն է դարձել ոսկերիչ Ջեյսոն Արաշաբեն, ով հայտնել է, որ աշխարհի ամենաթանկ կոշիկները ստեղծելու պատվեր հաճախ չի ստանում:
Արաշաբենի խոսքով՝ Քենոնն իրեն դիմելիս հայտնել է, որ ցանկանում է պատմության մեջ մտնել և աշխարհում բարձրացնել ադամանդների սանդղակը: Դերասանի պատվերի իրականացման համար գրեթե մեկ ամբողջ տարի և 2000 ժամ է պահանջվել: