Լոնդոնի կինոփառատոնում Սնոուդենի մասին ֆիլմ կցուցադրվի
Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը գաղտնազերծած Սնոուդենի մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Լոնդոնի 58-րդ կինոփառատոնի շրջանակներում հոկտեմբեր ամսին: Սակայն ցուցադրումները կսկվեն մեկ շաբաթ անց` Նյու-Յորքի կինոփառատոնի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Citizenfour» անվանմամբ ֆիլմի հեղինակ Լաուրա Պոյտրասը Օսկարի նոմինացված ռեժիսոր-վավերագրագետ է և «Պուլիտցերովյան» մրցանակի դափնեկիր: Նա այն երկու լրագրողներից մեկն է, որ առաջինը Հոնկոնգում հանդիպեցին Սնոուդենին և առաջինը տեսան կառավարական փաստաթղթերը, որոնք նա պատրաստվում էր հրապարակել:
Այդ ժամանակ նա արդեն աշխատում էր 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան հատուկ ծառայությունների չարաշահումների մասին ֆիլմի արտադրության վրա:
"The Hollywood Reporter" պարբերականի փոխանցմամբ՝ ֆիլմի գործադիր պրոդյուսերը հանդիսանում է հայտնի ամերիկացի կինոմատոգրաֆիստ Սթիվեն Սոդերբերգը: