Ինչո՞ւ է Իտալիայի վարչապետի այցն Ադրբեջան հետաձգվել
Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին այցն Ադրբեջան հետաձգվել է` որոշ ներքին խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն` հղում անելով դիվանագիտական իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ «Դարի պայմանագրի» ստորագրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Բաքվում, Իտալիան ներկայացնելու է տնտեսական զարգացման հարցերով պետքարտուղար՝ Կլաուդիո դե Վինչետին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Մոնտենեգրոյի վարչապետ Միլո Ջուկանովիչը: