Ադրբեջանցիներն Ուկրաինային օգնում են, ինչպես հոգեպես այնպես էլ ֆինանսապես. Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի տարածքում բնակվող ադրբեջանցիները ստեղծել էին իրենց ինքնապաշտպանության ուժերը: Նրանք Ուկրաինայի ուժայիններին ահաբեկիչների դեմ պայքարում օգնում էին, ֆիզիկապես և ֆինանսապես: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոյին:
«Այս կերպ եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը ցույց տվեցին, որ իրոք Ուկրաինայի քաղաքացի են և ուկրաինացի ժողովրդի ընկերներն են»,-հայտարարել է Միշենկոն:
Բացի այդ նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանցիներից, որոնք զենքով պաշտպանել են Ուկրաինայի տարածաշրջանի ամբողջականությունը: