Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գրանցվել է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով երկրի Գիտությունների ակադեմիային կից Սեյսմիկ ծառայության կենտրոնին։
Փոխանցվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23։13-ին։
Նշվում է, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ափշերոն թերակղզու հյուսիսային ափերին։