Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել «Կա-52» ուղղաթիռի հանդեպ
Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել «Կա-52» ուղղաթիռի հանդեպ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գորեսլավսկիին:
Գորեսլավսկին նշել է, որ Բաքվում կայացած ADEX-2014 պաշտպանական ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացրել են «Վերտոլյոտի Ռոսիի», «Ուրալվագոնզավոդ», «Հրթիռա-տակտիկական սպառազինություն» և այլ ընկերություններ:
«ADEX-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ մենք ներկայացրեցինք «Կա-52» («Ալիգատոր») ուղղաթիռի գործող նմուշը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց Ադրբեջանի նախագահի մոտ», - հայտնել է Գորեսլավսկին: