Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցել միջազգային միջնորդների հետ
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցել միջազգային միջնորդների հետ: Այս մասին հայտրարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիքը:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հույս է հայտնել, որ միջազգային միջորդների վեցնյակի ու Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամանակ կհաջողվի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ պաշտոնական Թեհրանի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մենը հաստատել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում: