Ադրբեջանը բողոքի նոտա է պատրաստում հղել Իսպանիային` Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված
Ադրբեջանը բողոքի նոտա է նախապատրաստում Իսպանիայի դեմ՝ կապված Բասկերի երկրի տեղական իշխանությունների մակարդակով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը:
«ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղի մասին բանաձև է ընդունել Բասկերի երկրի խորհրդարանը, չի համապատասխանում իրականությանը: Փաստաթուղթն ընդունվել է ոչ թե խորհրդարանի, այլ տեղական իշխանությունների մակարդակով: Դեսպանատունը շարունակում է պարզել հարցի էությունը, քանի որ դեռ պարզ չէ, բանաձևն ընդունման ժամանակ ինչպիսի ձևակերպումներ են օգտագործվել»,-հայտարարել է Ալթայ Էֆենդիևը: