Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին վաճառել գերժամանակակից "Altay" տանկեր
Թուրքիան կարող է Ադրբեջանին վաճառել գերժամանակակից "Altay" տանկեր, որոնք ստեղծվել են Հարավային Կորեայի պաշտպանության արտադրողների հետ համատեղ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Otokar ընկերությանը:
Համաձան տեղեկության` տանկերը պատրաստ են լինելու 2015 թ և արդեն Ադրբեջանական կողմը հետաքրքրված է դրանցով:
Նշվում է, որ Հարավայի Կորեան մասնակցում է թուրքական Altay տանկերի և հաուբիցների (հրետանային ռազմատեխնիկայի մաս, որն ի տարբերություն հրանոթի արկը նետում է գրեթե հորիզոնական անկյան վրա։ Թիրախը կարող է լինել մինչև 30 կմ հեռավորության վրա) ստեղծման մեջ: