Ահմեդ Դավութօղլուն ժամանել է ՀԿԹՀ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի կարգավիճակով իր արտասահմանյան առաջին այցերը կատարել է դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ): Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Թուրքական TRT-ին:
Փոխանցվում է, որ Դավութօղլույին ուղեկցող պատվիրակության մեջ են՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն և ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն:
Նշվում է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլույին դիմավորել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության պաշտոնյաներ: