Ադրբեջանն ընդլայնում է դիպուկահարային հրացանների տեսակները
Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերությունը (ՊԱՆ) ընդլայնում է տեղական արտադրության դիպուկահարային հրացանների տեսակները: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը հայտարարել է, որ անցած շաբաթ Բաքվում ՝ "ADEX-2014" ցուցահանդեսում ցուցադրվել են 4 դիպուկահարային հրացան:
Նշվում է, որ դրանք ստեղծվել են ՊԱՆ-ի մասնագետների կողմից և արտադրվել են տեղի ձեռնարկություններում: