Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է զորավարժություններին մասնակցող պահեստայինների հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Փոխանցվում է, որ նա շնորհակալություն է հայտնել պահեստային զինվորականներին՝ Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Բացի այդ, Հասանովը հայտարարել է, որ մասնակցելով այս զորավարժություններին՝ պահեստայինները հնարավորություն են ստանում ծանոթանալ ադրբեջանական բանակի զինանոցում ներառված նոր և արդիականացված տեխնիկային: