Լևոն Անանյանն ինչո՞ւ է գլուխ գովում
Գրողների միությունը Հայաստանում քնած կառույցներից է: Թվում է, թե պետությունը միշտ անուշադիր է գրողների ու նրանց խնդիրներ նկատմամբ: Սակայն արի ու տես, որ երբ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը խոսելու ու խնդիրներն արտահայտելու ժամանակ ուներ՝ նստեց ու սկսեց գովերգել:
Գրողների միջազգային օրվա կապակցությամբ ասուլիսի ժամանակ Լևոն Անանյանը հայտարարեց այնպիսի թվերի ցուցակ, որ նման ոլորտներից որևէ մեկը կերազեր:
Նա ասաց. «Պետությունն արդեն 8 տարի է իր բաժին մասնակցությունը բերում է։ Պետբյուջեից տարեկան շուրջ 140 մլն դրամ հատկացվում է տարբեր ժանրերի գրքերի ու գրականության անվանակարգմանը։ Դրանով տարեկան շուրջ 250 անուն գիրք է հրատարակվում, որը փոքր թիվ չէ»: Համաձայնեք, Հայաստանի պայմաններում և համեմատած այլ ոլորտների հետ՝ 140 մլն դրամը մեծ գումար է:
140 մլն դրամ, ինչը հնարավորություն է տալիս տարեկան էլ հրապարակել 250 անուն գիրք: Ցանկանում եմ հիշել, բայց իմ հիշած գրքերը «Գրողների միության» միջոցների մեջ չեն մտնում: Այդ գրքերը հաստատ տպագրվում են, թե՝ ոչ, չգիտեմ, բայց գիտեմ, ոչ մի գրքի մասին չեն տեղեկանում ու բնականաբար չեն կարդում դա հաստատ է: Բայց գրողներին հանրությունը չի ճանաչում, գրողները միշտ բողոքում են, որ պետական աջակցություն չկա, որոշ գրողներ էլ ընդհանրապես Գրողների միության անդամ չեն: Հայտնի մարդկանց իրենց պաշտոններով ու անվանումներով կոչում են այն ժամանակ, երբ ծերանում և մահանում են: Այս իրավիճակից միայն գոհ է Լևոն Անանյանը, ձեռքբերումների շարքն էլ ավարտ չունի: Գուցե սա արվում է նաև նրա համար, որ իր դեմ բողոքի ձայները մարած էլ մնան:
Բեթղեհեմ Արաբյան