Լանա Դել Ռեյը չեղյալ է հայտարարել Եվրոպայում համերեգային շրջագայությունը
Լանա Դել Ռեյը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Եվրոպայում համերգային շրջագայությունը: Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն`հղում անելով Billboard-ին:
«Բժշկական նկատառումներից ելնելով մոտակա ժամանակներում երգչուհին համերգային շրջագայություն չի ունենա Եվրոպայում», - ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, երգչուհին պետք է Փարիզում երկու համերգ ունենար Virgin Radio-ի ունկնդիրների համար: