Թուրքիան ահաբեկչական գործողությունների հետ կապված ունի իր դիրքորոշումը, որը փոփոխման ենթակա չէ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Էրդողանը` Աթաթուրքի անվան օդանավակայանում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Trend.az-ը ` հղում անելով ТРТ հեռուստաընկերությանը:
«Թուրքիայի դիրքորոշումն ահաբեկչության հետ կապված պարզ է և մենք այդ հարցում ոչ մի զիջման չենք գնա»,- հայտարարել է Էրդողանը
Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը: Նա մասնավորապես նշեց , որ այցի գլխավոր թեման և նպատակը հանդիսանում էր Օբամայի առաջարկն այն մասին, որ միասնական հանդես գան ԻԼԻՊ-ի դեմ: Հարց հղելով Էրդողանին լրագրողն ասել է, թե ինչպես է գնահատում Էրդողանն այդ այցը: Վերջինս պատասխանել է, որ Թուրքիան բազմիցս դրսևորել է իր վերաբերմունքը ահաբեկչական գործողությունների նկատմամբ և մշտապես պայքար է մղել տարբեր ահաբեկչական խմբերի դեմ: