Եվրատեսիլում հնչող երգը կընտրվի այսօր
Այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մեներգիչ, 26-ամյա Գոռ Սուջյանը: Շվեդիայի Մալմո քաղաքում Եվրատեսիլ 2013-ի բեմում կհնչի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի չորս հեղինակների երգեր, որոնցից կընտրվի ընդամնեը մեկը:
Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթին կմասնակցի 39 պետություն: Առաջին անգամ Հայաստանը մրցույթին մասնակցել է 2006թ.: 2012թ. Եվրատեսիլին, որը տեղի էր ունեցել Ադրբեջանում, Հայաստանը չի մասնակցել: