Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Նիկոլ Քիդմանի հայրը
Հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: Վերջինիս հայրը` Էնթոնի Դևիդ Քիդմանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Նիկոլ Քիդմանը ԶԼՄ-ներին հաղորդել է, որ հայրը գտնվել է Սինգապուրի հյուրանցներից մեկում:
Ըստ տեղեկությունների` նա ընկել է հյուրանոցի պատուհանից: Նախնական վարկածով հենց դա է հանդիսացել վերջինիս մահվան պատճառ: Այլ մանրամասներ դեպքի հետ կապված չեն փոխանցվում:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Նշվում է, որ նա նվիրված էր բժշկությանն ու առողջապահությանը, հանդես էր գալիս ռադիոյով և հեռուստատեսությամբ, դասախոսություներ էր կարդում: