Հայտնի է «Եվրատեսիլ 2015»-ի կարգախոսը
Eurovision.tv-ում`Եվրատեսիլ մրցույթի պաշտոնական կայքում, հրապարակվել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կարգախոսը: Կարգախոսը հետևյալն է. "Building Bridges"(«Կամուրջներ կառուցելով»):
Հաջորդ տարի` 2015 թվականին, «Եվրատեսիլ-2015»-ը մրցույթն անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 19-ին և 21-ին, եզրափակիչը՝ մայիսի 23-ին:
«Եվրատեսիլ 2015»-ի մասնակից երկրների ցուցակը կհրապարակվի 2015թ. հունվարի սկզբին: