Ղարիբաշվիլին սեպտեմբերի 20-ին կրկին կայցելի Ադրբեջան
Ղարիբաշվիլին սեպտեմբերի 20-ին կրկին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Սեպտեմբերի 20-ին ես կրկին կժամանեմ Բաքու, որտեղ տեղի կունենա Հարավկովկասյան գազատարի ընդլայնման նախագծի մեկնարկի արարողությունը»,- այս մասին հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ղարիբաշվիլին:
Բացի այդ, Ղարիբաշվիլին նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ են տարվում էլեկտրաէներգիայի արտահանման հարցի շուրջ: