Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար. Թուրքիայի ՊՆ խորհրդական
Թուրքիայի պաշտպանության նախարարի խորհրդական Իսմայիլ Դեմիրը «Պատերազմի ժամանակակից մեթոդներն ու անվտանգության մարտահրավերները» թեմայով համաժողովին հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ «Պատերազմի ժամանակակից մեթոդներն ու անվտանգության մարտահրավերները» թեմայով համաժողովը տեղի է ունեցել Բաքվում պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծվել է բարձր մակարդակով համագործակցություն:
«Թուրքիան միշտ պատրաստ է Ադրբեջանի հետ բարձր մակարդակով համագործակցության՝ հանուն տարածաշրջանում խաղաղության»,-հայտարարել է Դեմիրը: