Անկարան չի ստորագրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի փաստաթուղթը
Թուրքական իշխանությունները չեն ստորագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ԱՄՆ կողմից հիմնադրված կոալիցիայի ավարտական փաստաթուղը: Գրում է Russian.rt.com-ը:
Այն ընդունվել է սեպտեմբերի 11-ին տարածաշրջանի արաբական երկրները և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ խորհրդակցություններին մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիաբիայի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները, Թուրքիան և ԱՄՆ-ն: