Ալիևը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար՝ Իսմեթ Յըլմազիի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը նշել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի ընկերական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար՝ Իսմեթ Յըլմազիի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ Զաքիր Հասանովը: