Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 13-ին
Ադրբեջանի և Թուրքիայի միջև օպերատիվ-տակտիկական վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 13-ից 20-ը: Այս մասին հայտնում է Sia.az-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Փոխանցվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի նախագահ, ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն:
Զորավարժություններին կմասնակցի շուրջ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 հրթիռային և հրետանային սարք, 20 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ: