Քերրին մեկնում է Անկարա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր աշխատանքային այցվոց ժամանելու է Թուրքիա, որպեսզի քննարկի գլոբալ և տարածաշրջանային հարցերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
«ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կժամանի Թուրքիա 2014 թ սեպտեմբերի 12-13: Բարձրաստիճան հյուրը հանդիպելու է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ, որից հետո հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և վարչապետ Ահմեդ Դավութօղլույի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պլանավորում են քննարկել երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ընդլայնումը: