ՆԱՏՕ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակը միայն կվնասի Ադրբեջանին. Միլլի Մեջլիսի պատգամավոր
«Ադրբեջանին պետք չէ գնալ Վրաստանի ճանապարհով և ձգտել ՆԱՏՕ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակ ստանալուն, քանի որ դա ոչ միայն չի ամրապնդի երկրի անվտանգությունը, այլև այն ավելի խոցելի կդարձնի»: Այսպիսի հայտարարություն է արել Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
«ՆԱՏՕ-ի հետ ենթակառուցվածքների բացակայության պարագայում այդ քայլը Ադրբեջանի դեմ կլարի ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին», - հայտարարել է քաղաքագետը:
Բացի այդ քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն այն դեպքում, եթե ենթարկվի հարևանների կողմից բացահայտ թշնամական գործողությունների: