Թուրքիայի համբերության բաժակը լցվեց. վերջինս պատերազմ է սկսում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ
Թուրքիան պատրաստ է անդամակցել այն կոալիցիային, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ: Այս մասին հայտնում է "ХаберТюрк" հեռուսատաալիքը:
Փոխանցվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումից հետո բանակի և հետախուզության ներկայցուցիչների հետ:
Նշենք, որ համապատասխան կոալիցիան ստեղծվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որը տեղի էր ունեցել Ուելսում սեպտեմբերի 4-5-ը: