Ոտքով նկարող նկարիչը. իսկական տաղանդ (Տեսանյութ)
ՄշակույթՉինացի 41-ամյա նկարիչ Հուանգ Գոֆուն առանց ձեռքերի է մնացել 4 տարեկանում հոսանքի հարվածից: Նա կորցրել է իր երկու ձեռքերը: 12 տարեկանից տղան սկսել է նկարել' վրձինը բռնելով աջ ոտքով կամ բերանով:
Նկարիչը հիշում է, որ իր առաջին նկարները այնքան էլ հաջող չէին, բայց հետո տարիների ընթացքում դրանք բարելավվել են: Ուանգը 18 տարեկանում թողել է ուսումը, որովհետև հայրը ծանր հիվանդացել է: Նա ման է եկել Չինաստանի փողոցներով, նկարել է և վաճառել դրանք անցորդներին: Այդպիսով տղան գումար է վաստակել հոր բուժման համար:
2000 թ. նա հանդիպել է Հու Գույին և նրանք ամուսնացել են: Հիմա Հուանգի կինը նրա օգնականն է: Նրա մոտ են լինում վրձինները, ներկերն ու կտավները: