Ռուսաստանն Իրանում նոր էլեկտրակայաններ կկառուցի
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է Իրանում նոր էլեկտրակայաններ կառուցել: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Newsland.com-ը:
ՌԴ էներգետիկայի նախարարը հայտնել է, որ իրանյան «Tavanir» և ռուսական «Технопромэкспорт» ընկերությունների միջև համաձայնագիր են ստորագրել Իրանում էներգետիկ նախագծերի իրականացման նպատակով:
Նովակն ընդգծել է համակցված շոգեգազային ցիկլով 8-10 էներգաբլոկների հնարավոր կառուցման մասին: