Պամելա Անդերսոնը նկարահանվել է հայազգի ռեժիսորի ֆիլմում
2013թ. նկարահանված «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմի հեղինակներն այնքան հիացած են սեփական ֆիլմի ստեղծմամբ, որ որոշել են դրա երկրորդ մասը նկարահանել: Գրում է Kp.ru-ն:
Ֆիլմի հեղինակները հայտնել են այն մասին, որ տեսարանններից մեկում կհայտնվի հենց Պամելա Անդերսոնը:
90-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Սարիկ Անդրեասյանին թվացել է միակ համապատասխան թեկնածուն` գլխավոր հերոս Դանիելի (Տաիր Մամեդովի) երազանքների կնոջը մարմնավորելու համար:
ԱՄՆ-ում դերասանուհուն գտնելը, սցենարը նրա համար անգլերեն թարգմանելը, նրա համաձայնությանը ստանալն ընդամենը տեխնիկայի հարցեր են եղել: Ֆիլմի գլխավոր հերոս Մամեդով Տաիրը խոստովանել է, որ անգամ երազել չեր կարող Անդերսոնի հետ միևնույն ֆիլմում նկարահանվելու մասին:
Նկարահանումները հիմնականում անցկացվել են Լոս Անջելեսում: