Թուրքիայի վարչապետը մեկնելու է Ադրբեջան
Դավութօղլուն մասնակցելու է Հարավկովկասյան գազատարի ընդլայնման նախագծի սկսման արարողությանը: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սեպտեմբերի 19-20 մեկնելու է Ադրբեջան:
Փոխանցվում է, որ մինչ Բաքու մեկնելը սեպտեմբերի 16-ին Դավութօղլուն մեկնելու է Հյուսիսային Կիպրոս: