Վանաձորի քաղաքապետ ես մնում, որ ի՞նչ անես
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ՝ ճշտելու համար արդյոք առաջիկայում սպասելի է՞ իր հրաժարականը:
-Իմ հրաժարականի հետ կապված խոսակցությունները երբեք էլ ճիշտ չեն եղել,- նշեց Դարբինյանը:
Երևի թե կռահելով հաջորդ սպասելիք հարցերը, հարգարժան քաղաքապետը անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց զանգերին:
Հիմա ասելիքս ինչ է պարոն Դարբինյան, մնու՞մ ես, որ ինչ անես, վաղ թե ուշ հրաժեշտ ես տալու պաշտոնիդ, որը տարիներ շարունակ մոնոպոլիզացրել ես:
Լինելով բնիկ վանաձորցի և Դարբինյանի պաշտոնավարման տարիներին ապրելով այնտեղ, քաղաքում կատարվող ոչ մի դրական փոփոխություն չեմ նկատել. խոսքն, իհարկե, չի վերաբերում քաղաքապետի ընտանիքին և գերդաստանին պատկանող փոփոխություններին, քանի որ այս տարիներին նրանք բարեկեցիկ և ապահով են դարձրել իրենց ապագան՝ բազմապատկելով իրենց պատկանող սրճարանները, հյուրանոցները և քաղաքում մեծ դեր և կշիռ ունեցող այլ վայրերը:
Հավատացած եղիր, ա'յ ընկեր Դարբինյան, առանց քո անգիտակից պաշտոնավարման մեր քաղաքն ավելի շատ հնարավորություններ ունի ոչ միայն իր տարածքով, այլև զարգացման և հեռանկարային առումներով լինել հանրապետության երրորդ քաղաքը:
Սեդա Ղուկասյան