Քեյթ Միդլթոնը երկրորդ անգամ մայր կդառնա
Քեմբրիջի արքայադուստր Քեյթ Միդլթոնը երկրորդ անգամ մայր կդառնա:Այս մասին գրված է Բրիտանիայի միապետության ֆեյսբուքի էջում:
«Թագուհին և ընտանիքի մյուս անդամները շատ ուրախ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Արքայադուստրն առաջին հղիության ընթացքում ունեցել է տոքսիկոզ հիվանդություն, այդ պատճառով, այս անգամ նա այլևս արքայազն Ուիլյամի հետ շրջագայության չի մեկնի: