Եվրոպացի նախարարները պատրաստվում են Բաքու մեկնել
Եվրասիայում տիրող իրադարձությունները փոփոխություններ են կատարում աշխարհի էներգետիկ քարտեզում: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հայտարարությանը, որը նա կատարել էր ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել այսօր Բաքվում:
Մասնավորապես Նաթիգ Ալիև ներկաների ուշադրությունը հրավիրել է Աֆրիկայի հյուսիսում և Ուկրաինայում տիրող իրադարձությունների վրա:
Նրա խոսքով` որպեսզի ամրապնդվի էներգետիկ անվտանգությունը հարկավոր է ընդլայնել համագործակցությունը: