Հռոմի պապը կայցելի Թուրքիա
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 30-ին կայցելի Թուրքիա: Թուրքիայում նա կմասնակցի Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ստամբուլում նախատեսվող միջոցառումներին մասնակցելուց հետո Հռոմի պապը կայցելի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներ:
Արարողություններին մասնակցելու նպատակով Հռոմի պապն իր առաջին այցը կիրականացնի Թուրքիա:
Ակնկալվում է, որ Անկարայում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ: