Ռուսական ռազմանավերը ուղևորվել են Ադրբեջան
Հարավային ռազմական շրջանը տարածել է տեղեկատվություն: Հրթիռային նավերը Կասպիական ռազմական նավատորմից «Дагестан» և «Град Свияжск» նաունները կրող շարասյունները դուրս են եկել և հոկտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնեն Ղազախստանի, Իրանի և Ադրբեջանի նավատորմերի հետ:
Այս մասին հաղորդում է Итар-Тасс-ը՝ հղում կատարելով Հարավային ռազմական շրջանի հայտարարությանը: Հոկտեմբերի սկզբին նավերը շարունակելու են ռազմական հերթապահություն իրականացնել Կասպից ծովում, որը կտևի 20 օր:
Այս ամենն իրականացվում է այն նպատակով, որպեսզի նավաստիները զարգացնեն և ամրապնդեն միջազգային համագործակցությունը, ինչպես նաև մերձկասպյան երեք երկրների համար կազմակերպել բարեկամական այցելություններ: Այս մասին հաղորդվում է մամլո ծառայության կողմից: