Անգլուխ հանճարներ
Այս մասին բազմաթիվ պատմությունները շատերը համարում են մտացածին, ուշադրություն գրավելու էժանագին հնար, թեև հին ու նոր պատմության էջերում բազմաթիվ պատմություններ կան գանգերի գողության կամ դրանց օգտագործման մասին, ինչն անհերքելի իրողություն է: Այսպես, հայտնի է, որ պեչենեգները սլավոն իշխանների գանգերից գավաթներ էին պատրաստում, շվեյցարական միջնադարյան որոշ եկեղեցիների ճակատային մասը զարդարում էին գանգերով, Նապոլեոնի գավաթներից մեկը պատրաստված էր կոմս Կալիոստրոյի գանգից եւ այլն...
1809 թ. մահացավ ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Հայդնը: Թաղումից չորս օր անց անհայտ անձինք բացում են գերեզմանը եւ հանգուցյալի գլուխը մարմնից անջատելով' տանում: Բազմաթիվ ոդիսականներից հետո' 1945 թ., գանգը դրվում է իր տեղը: Մինչ օրս դեռ հանելուկ է մնում Վիեննայի թանգարանից մեկ այլ աշխարհահռչակ երգահանի' Մոցարտի գանգի անհետացման պատմությունը: 1828 թ. Բորդոյի գերեզմանատնից գողանում են Գոյայի գանգը... Առեղծվածային է նաեւ ռուս մեծ գրող Գոգոլի գլխի անհետացման հետ կապված պատմությունը: Այդ մասին տարաբնույթ զրույցներն ի հայտ եկան մեծ գրողի աճյունի վերաթաղման արարողությունից հետո: Արդյո՞ք հանճարների գանգերը հետաքրքրում էին գանգագուշակներին, գիտնականներին, կամ արկածախնդիրներին, գաղտնի ու առեղծվածային աղանդների ու կազմակերպությունների հետեւորդներին եւ ինչու՞... Այս հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող մեկնաբանությունները հետաքրքիր դիտարկումներից արագորեն սահում են դեպի առեղծվածների հեքիաթային աշխարհը:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. ֆեյսբուք: