Իրանի հոգևոր առաջնորդը հավանություն է տվել Պենտագոնի հետ բանակցություններին
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին համաձայնություն է տվել, որպեսզի երկրի պաշտոնական անձիք կապեր հաստատեն ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոխանցվում է. որ Իրաքի քրդերի կողմից վերահսկվող տարածքներում արդեն հանդիպումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձանց մինջև՝ կապված Իսլամական պետության գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի հետ:
Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980թ.: