Այսօր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Լեոնարդ Սարգսյանի ծննդյան օրն է
Լեոնարդ Սարգսյան (Սարկիսով) (սեպտեմբերի 5 1931, Գանձակ, Գարդմանք - հոկտեմբերի 28 1998, Երևան), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ։
1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացման և մեքենայացման ինստիտուտում։ Ավարտել է նաև Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։ Կինոյում սկսել է նկարահանվել 1971 թվականից։ Ամուսնացել է դաշնակահարուհի Ժաննա Գավջյանի հետ։
էպիզոդիկ դեր՝ «Մորգանի խնամին» (1970)
Կարեն՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1972)
Մելքոն՝ «Քաոս» (1973)
վարորդ՝ «Մարդն Օլիմպոսից» (1974)
լուսանկարիչ՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976)
ագրոնոմ՝ «Քարե հովիտ» (1977)
ծերունի՝ «Աշնան արև» (1977)
բժիշկ՝ «Բժիշկ» (1978)
Արշակ՝ «Աստղային ամառ» (1978)
Գասպար՝ «Երիտասարդություն․ 2-րդ թողարկում» (1979)
«Թթենի» (1979)
Խաչիկ՝ «Խոշոր շահում» (1980)
Կոստյա՝ «Լիրիկական երթ» (1980)
Նիկոլյան՝ «Թռիչքն սկսվում է գետնից» (1980)
վարսահարդար՝ «Ապտակ» (1980)
Աքիլես՝ «Եղեք իմ ամուսինը» (1981)
«Համեստ մարդը» (1981) (կարճամետրաժ)
հյուր՝ «Գիքոր» (1982)
Վաչագան՝ «Պատահար հուլիսին» (1982)
Գասպարելլի՝ «Վառած լապտեր» (1983)
Սաքո՝ «Քոչարի» (1983)
Երվանդ՝ «Հրդեհ» (1983)
Մանուկով՝ «Ձիավոր, որին սպասում են» (1984)
Սպիրիդոն Դոլիձե՝ «Հրամայված է վերցնել կենդանի» (1984)
Մուշեղ՝ «Վերջին կիրակին» (1985)
վարսահարդար՝ «Թղթե օդապարիկի օրը» (1986)
գործարանի տնօրեն՝ «Ծովափնյա արձակուրդ» (1986)
Աշխենի հայրը՝ «Օտար խաղեր» (1986)
«Մեզանից երեքը» (1987)
«Գործողություն» (1987)
«Խոսք» (1987)
Մանուկյան՝ «Սպիտակ ոսկոր» (1988)
էպիզոդիկ դեր՝ «Գաղտնի խորհրդական» (1988)
Վանունց՝ «Ուժասպառվածները» (1990)
«Ժամկետը՝ յոթ օր» (1991)
«Քույրիկը Լոս Անջելեսից» (1993)
«Հարսնացուն Ջերմուկից» (1997)
«Մեր բակը 2» (1998)