Աֆորիզմներ կյանքի մասին
Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում' դատապարտում են նրանց, այնուհետև' ներում են նրանց։
Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։
Բրաունել
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
Գրաֆ
Եթե դու գնահատում ես քո կյանքը, հիշի’ր, որ ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս։
Եվրիպիդես
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։
Էմերսոն
Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։
Էյնշտեյն
Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։
Լաբրյուեր