Բեզրուկովն ու Դյուժևը կրկին միասին են նկարահանվում
Հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը գրառում է կատարել Instagram-ի իր էջում այն մասին, որ նկարահանման հրապարակում հանդիպել է իր վաղեմի բարեկամ Դմիտրի Դյուժևին և հայտնել, որ նրանք միասին կրկին ֆիլմում են նկարահանվում: Դերասանը վաղեմի ընկերոջ հետ նաև լուսնկար է հրապարակել և գրել, որ իր «հիսուն տարվա ծանոթի» հետ կրկին աշխատելու հնարավորություն ունենալն ուղղակի հիասքանչ է: Գրում է 7days.ru-ն:
Սակայն նոր նախագծի մասին, որի շնորհիվ հին ընկերները կրկին հանդիպել են նկարահանման հրապարակում, դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն:
Հայտնի է միայն, որ 8 սերիայից բաղկացած «Временно недоступны» անվանմամբ ֆիլմը կցուցադրվի «Первый канал» հեռուստաընկերության եթերում: